հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայկ Կյուրեղյանը դադարեցրեց հացադուլը․ նրան սատարողին ոստիկանություն տարան

Հայկ Կյուրեղյանը դադարեցրեց հացադուլը․ նրան սատարողին ոստիկանություն տարան

Օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր դադարեցրել է 27 օր տևած հացադուլը։

Կյուրեղյանը պահանջում էր իրեն առանձին, չծխողների համար խուց տեղափոխել։ Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից իրենց հետ հեռախոսազրույցում տեղեկացրել, որ այս պահին Կյուրեղյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հարցին` արդյոք բավարարվել է Կյուրեղյանի պահանջը` իրեն տեղափոխել առանձին խուց, ՔԿՎ ներկայացուցիչը նշել է, որ իրենք կապահովեն անհրաժեշտ պայմանները:

Մինչ Կյուրեղյանի՝ հացադուլից դուրս գալու մասին տեղեկատվության տարածումը, Ազատության հրապարակում նոր Սահմանդրության կասեցման դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման նստացույցի մասնակցից Արամ Թարվերդյանն ակցիա է անցկացրել՝ պահելով Հայկ Կյուրեղյանի նկարը։ «Նոր Հայաստանը» տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ Թարվերդյանը նաև Կյուրեղյան սպառնացող վտանգի մասին պաստառ էր պահել, սակայն չի նշվում՝ կոնկրետ ինչ էր գրված պաստառի վրա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է գտնվում։

Epress.am–ի հետ զրույցում ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ ակտիվիստին բերման են ենթարկել Վարչական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար։