Home / Հայաստան / Խոզի գրիպից մահվան 7֊րդ դեպքը․ նախարարությունը հայտնում է՝ հիվանդությունը սկսել է նահանջել

Խոզի գրիպից մահվան 7֊րդ դեպքը․ նախարարությունը հայտնում է՝ հիվանդությունը սկսել է նահանջել

Հայաստանում խոզի գրիպից մահվան 7-րդ դեպքն է արձանագրվել։ Մահվան մասին տեղեկությունը առկա է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը վերնագրված է «Հիվանդությունը սկսել է նահանջել»։

Հաղորդագրության սկզբում Նախարարությունը նշում է․ «Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում»։

Հաղորդագրության վերջին երկու նախադասությունը միայն վերաբերում են մահվան դեպքին․ «Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում»։

1HEALTH

Երեկ Առողջապահության փոխնախարար Վարդան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խոզի գրիպից 2015-ի վերջին֊2016-ի վերջին 6 մարդ է մահացել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում սուր շնչառական վարակներով 77 հիվանդ է գտնվում։