հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել` ի պաշտպանություն Կյուրեղյանի և Սաֆարյանի

Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել` ի պաշտպանություն Կյուրեղյանի և Սաֆարյանի

Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբատարկյալ Շանթ Հարությունյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը: Վերջինիս համաձայն՝ հայրը պաշտպանում է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջները: Հարությունյանը գրել է, որ Կյուրեղյանը 7 օր է գտնվում է հացադուլի մեջ և 4 օր՝ ջրադուլի մեջ։ 

9 տարվա ազատազրկման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանն ու ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը պահանջում են ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում։ Ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սաֆարյանն ու Կյուրեղյանը ճնշումների են ենթարկվում բանտում քրեական տարրերի կողմից իրենց քաղաքական դիրքորոշման համար:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ շրջել էին Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատներով և միջազգային կառույցների գրասենյակներով՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Հայկ Կյուրեղյանի և «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի խնդիրների վրա։