Փետրվարի 4-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանցի մեկ և հայաստանցի երեք զինծառայող:
Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ֊ի հայտարարությունն «ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում», և ՀՀ ՊՆ֊ի ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը «ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է»: