Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պետբյուջեի հաշվին Ամանորի ճոխ խնջույք է կազմակերպել: Այս մասին, հղում անելով պաշտոնական փաստաթղթերին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի հաղորդմամբ՝ այդ նպատակով գնել են 60 կգ տեղական, 50 կգ ներմուծված միս, հավի կրծքամիս, հավի թև, հավի բդիկ, տավարի 125 կգ տեղական փափուկ միս, ձուկ, խաշ, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, երշիկ, պանիր, ֆիլե, կոնֆետ, մրգեր և այլն: Այս նպատակով բուհը ծախսել է 4 մլն դրամ բյուջետային միջոցներ: Խնջույքի համար անհրաժեշտ պարագաները, թերթի հաղորդմամաբ, գնվել են «Անգին Հարությունյան» Ա/Ձ-ից:
«Ժողովուրդ»-ը նշում է, որ փորձել է խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից, սակայն ապարդյուն: