Փետրվարի 7-ին «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, երկու օր առաջ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին՝ պահանջելով որդու մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։ Այս մասին Անտոնյանն ասել է Еpress.am-ի հետ զրույցում:
Հայրը նշել է, որ, դատաբժշկական քննության արդյունքների համաձայն, նորածինը ողնաշարի բութ վնասում և ուղեղի այտուց ծննդաբերության ընթացքում է ստացել:
«Ես իմ երեխայի մահվան մեջ մեղադրում եմ բժիշկներին և նրանք պետք է պատասխան տան, որ էլ այսպիսի դեպքեր չկրկնվեն», – ասել է Անտոնյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Մակար Անտոնյանի որդին ծնվել էր հունվարի 30-ին կիսախեղդ եղած։ Նրան տեղափոխել էին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ էլ երեխան մահացել էր: