ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով նախարարություններում իր աղբյուրներին։
«Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։ Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինգներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով», – գրում է թերթը։