հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նուբարաշենի» իրականությունը լավ չկոծկող պետը պաշտոնանկ կարվի. «Հրապարակ»

«Նուբարաշենի» իրականությունը լավ չկոծկող պետը պաշտոնանկ կարվի. «Հրապարակ»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես, ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետի՝ Ռուբեն Ստեփանյանի վրա, գրում է «Հրապարակ» օրաթերթը: 

Ստեփանյանին, ով Աժ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի, այս անգամ չի օգնի անգամ «գեներալ» թիկունքը, ընդգծում է թերթը։

«Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն։ Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, ով նաև Տարոն Մարգարյանի ազգականն է»,- գրում է «Հրապարակ»֊ը։

Աֆրիկյանը, ըստ թերթի, նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ էլ է եղել և պաշտոնից ազատվելու դիմում է գրել ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստից հետո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։