Մարտի 9-ին կեսգիշերին մոտ Արարատի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում, վթարի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և 250մ գլորվել է ձորը։ Տեղում զոհվել են մեքենայի ուղևորներ 30֊ամյա Կարեն Կարապետյանը և 35-ամյա Վահան Ղուկասյանը։ Եվս մեկ ուղևոր՝ 30-ամյա Ռուսլան Հարությունյանը, մահացել է հոսպիտալացման ճանապարհին, իսկ ուղևորներ Ռոման Հարությունյանը և Արկադի Հարությունյանը տեղեփոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Համաձայն նախարարության հաղորդագրության, Ռոման Հարությունյանի վիճակը ծանր է գնահատվում, Արկադի Հարությունյանինը՝ միջին ծանրության։
Ինչպես հայտնում է shamshyan.com֊ը, մահացածներն ու տուժածները ՀՀ ՊՆ զորամսերից մեկի պայմանագրային զինծառայողներ են։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ աշխատակիցներ։