Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները տարիներ ի վեր բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության, Դատախազության, Ազգային ժողովի, ՀՀ նախագահի նստավայրի մոտ, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանությունների իրական հանգամանքները և մեղավորներին։ Նրանց խնդրի մասին գիտեն բոլոր պատկան մարմինների ներկայացուցիչները, մեդիան և իրավապաշտպանները, սակայն այն լուծում չի ստանում։
Մարտի 9-ին կայացած ասուլիսի ընթացքում սպանվածների մայրերից Նանա Մուրադյանը ասել է, որ ինքն այժմ հուսահատվել է, բայց չի կարող հանգիստ նստել տանը, քանի դեռ իր որդուն սպանողը ազատության մեջ է: Չնայած փակուղային իրավիճակին՝ մյուս ծնողները նույնպես պատրաստ են շարունակել պայքարը։
2011 թվականից սկսած Epress.am֊ի տեսախցիկը ֆիքսել է բազմաթիվ ակցիաների ընթացքում տեղի ունեցածը․