հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Համալսարանական բոյկոտ․ Թբիլիսիում ուսանողները պահանջներ են ներկայացնում

Համալսարանական բոյկոտ․ Թբիլիսիում ուսանողները պահանջներ են ներկայացնում

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացում՝ պահանջելով հանել համալսարանի Կանցլերի պաշտոնում առաջադրված Գեորգի Գապրինդաշվիլիի թեկնածությունը, ինչպես նաև՝ հետաքննություն սկսել ԹՊՀ֊ում հատուկ ծառայությունների աշխատակիցների առկայության վերաբերյալ, վերափոխել Կանցլերի ընտրության ընթացակարգը, սահմանափակել ղեկավարության ու ռեկտորատի արտոնություններն ու իրավունքները, և այլն։

Ուսանողների մի մասը նախորդ գիշերն անցկացրել է համալսարանի ընդունարանում․ նրանց խոսքով` ԹՊՀ անվտանգության աշխատակիցների կողմից գիշերվա ընթացքում իրենց դեմ որևէ գործողություններ չեն ձեռնարկվել։ «Էխո Կավկազա» լրատվական գործակալության փոխանցմամբ, թեև ուսանողներն ստացել են որոշակի խոստումներ համալսարանի Սենատի ու ղեկավարության կողմից, սակայն նրանք չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան։

Նախօրեին մի խումբ ուսանողներ խանգարել էին Սենատի նիստը՝ բողոքելով ԹՊՀ Կանցլերի պաշտոնում Գեորգի Գապրինդաշվիլիի թեկնածության դեմ։ Ցուցարարները պնդում են, որ վերջինս հայտնի է ուսանողների հանդեպ իր կոպիտ վերաբերմունքով։ Ռեկտոր Վլադիմիր Պապավան ուսանողներին հորդորել էր դադարեցնել ակցիան՝ խոստանալով երկուշաբթի հանդիպել նրանց ու Սենատի անդամների հետ միասին քննարկել Կանցլերի բոլոր թեկնածուներին։ Բողոքողները, սակայն, մերժել են առաջարկը՝ հայտարարելով, որ ղեկավարությունն այդպիսով միայն ցանկանում է ժամանակ ձգել։ Ուսանողները խոստացել են չլքել համալսարանի ընդունարանը, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։