Թուրքիայում մարտի 13֊ին դատարանի որոշմամբ արգելափակվել են «Ֆեյսբուք» և «Թվիթեր» սոցիալական ցանցերն այն բանից հետո, երբ կայքերում սկսել են տարածվել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի լուսանկարներ։
Մի շարք սոցցանցեր, այդ թվում՝ YouTube֊ը, «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը», Թուրքիայում ժամանակավորապես արգելափակվել էին նաև նախորդ տարվա մարտին, երբ օգտատերերը սկսել էին հրապարակել իր գրասենյակում պատանդ վերցված ստամբուլցի դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի լուսանկարները, ինչպես նաև՝ 2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ հրապարակվել էին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործունեության մասին վկայող ձայնագրություններ։