Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանական կողմի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Ինչպես նշում է ղարաբաղյան կողմը, հակառակորդը խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 5-ից: