Ապրիլի 8-ին հայկական կողմը հայտնաբերել է Պաշտպանության բանակի զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) մարմինները:
Շփման գծում զոհվածների դիակների որոնումներն իրականացվել են համաձայն հայկական և ադրեբջանական կողմերի նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ։