Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումների համաձայն, Ադրբեջանի արտաքին պարտքը մինչև ընթացիկ տարվա վերջ կհասնի ՀՆԱ֊ի 30,2%֊ի։
Այս տարվա սկզբին, ըստ Ադրբեջանի կառավարության տվյալների, երկրի արտաքին պարտքն արդեն իսկ կազմում էր ՀՆԱ֊ի 19,8%։ Ընդ որում, նախորդ տարեսկզբին այդ ցուցանիշը կազմում էր շուրջ 8%:
Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանի պարտքերը միջնաժամկետ հեռանկարում կշարունակեն միայն աճել, գրում է Turan տեղեկատվական գործակալությունը։ Այսպես, 2017 թվականին, փորձագետների կանխատեսմամբ, երկրի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ֊ի 35,6%-ի, իսկ 2018 թվականին՝ 54,7%-ի։