News.am կայքը դիմել է ոստիկանություն ապրիլի 15-ին իր թղթակցի տեսախցիկը և վկայականը հափշտակելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի առթիվ: Կայքի փոխանցմամբ, ոստիկանության կողմից մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով տրվել է համապատասխան դատաբժշկական ուղեգիր: Կատարվածի առնչությամբ համապատասխան մարմիններում նյութեր են նախապատրաստվում:
Երեկ կայքը գրել էր, որ թղթակցից տեսախցիկը խլել են Պաշտպանության նախարարության 3 աշխատակիցներ։
News.am֊ը դեպքի առնչությամբ նաև բաց նամակով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ ապրիլի 15-ին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մոտ «զինվորական համազգեստով մարդկանց կատարած անօրինությունները ամենաթողության խայտառակ օրինակ է»։