Ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է զոհված հայ զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի է ունեցել ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծի մոտ՝ Բաշ Քարվենդ գյուղի շրջակայքում։
Զոհված զինծառայողը կապիտան Արգիշտի Գաբոյանն է, ով ապրիլի 2-ին ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների մեկնարկի պահին եղել էր Թալիշի դիրքերում։ Նա անհետ կորած էր համարվում։
Գաբոյանի հարազատները ԶԼՄ֊ներին հայտնել են, որ ճանաչել են նրան։ Արգիշտի Գաբոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել։