Home / Հայաստան / 2 օր առաջ Ղարաբաղում զինվոր է մահացել, բայց պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ «Հրապարակ»

2 օր առաջ Ղարաբաղում զինվոր է մահացել, բայց պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ «Հրապարակ»

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 2 օր առաջ զինծառայող է մահացել, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները, ոչ էլ ՀՀ Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն չեն տարածել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում։ Վանաձոր քաղաքի բնակիչ19-ամյա զինծառայողը՝ Սպարտակ Քալաշյանը, մահացել է հրազենային վնասվածքից։

Թերթը դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու զինվորի մահվան հանգամանքները․

«Դիմեցինք պարզելու իրականում ինչ է եղել՝ ինքնասպանությու՞ն, սպանությու՞ն, թե զենքի հետ անփույթ վարվեցողություն։ Խոստացան պատասխանել այսօր», – գրում է թերթը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորի մարմինը դեռ չեն հանձնել հարազատներին։