Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.): Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պն֊ն նշում է, որ ղարաբաղյան բանակը դիմել է «կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել հակառակորդի առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ»:
Համաձայն ՀՀ պաշտպանական գերատեսչության, հրադադարի խախտում է գրանցվել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։