Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը շարունակել է պահպանվել։ ՀՀ ՊՆ հաղորդամամբ, արդբեջանական կողմը գնդակոծել է հայկական դիրքերը, նաև ականանետեր ու նռնականետեր է կիրառել։
Լեռնային Ղարաբաղի հյուսիում՝ Թալիշի հատվածում, մահացու վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):