Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ պարտքը կազմել է արդեն 5 միլիարդ 196 միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր պետական պարտքը աճել է 576 միլիոն դոլարով։
Թերթը նշում է, որ սա անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 12.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ նույն ընթացքում նվազել են պետական բյուջեի եկամուտները։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 միլիոն դոլար, ապա այս տարի՝ 500 միլիոն դոլար։
«Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12.5 տոկոս աճ և բյուջեի եկամուտների 3.2 տոկոս նվազում։ Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատևում է պարտքերի հաշվին», ֊ գրում է «ՀԺ»֊ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում