Այսօր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած Պաշտպանության բանակի զինծառայող Սարգիս Արթուրի Գասպարյանը (1996թ. ծնվ), հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը։ Վիրավորում ստանալու վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ նախորդ շաբաթ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում գրանցվել է զինածառայողների մահվան 7 դեպք։