Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Հիշեցնենք, որ օֆշորային գոտում գրանցված Mossack Fonseca ընկերության տվյալների բազայի գաղտնազերծումից պարզ էր դարձել, որ Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում