Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են անում՝ փակելով միջպետական ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։
«Պատճառը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, այն է, որ իրենց արգելվում է խեցգետին արտահանել: Գյուղացիները նշում են, որ միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է զբաղվում այդ բիզնեսով: Սա գյուղացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել», ֊ նշում է armlur.am-ը։
Կայքի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնել է, որ գյուղում լարված վիճակ չէ, թեպետ միջպետական ավտոճանապարհը փակ է: Մարզպետի հետ հանդիպումից հետո նորատուսցիները բացել են ճանապարհը, որից հետո բանակցությունները շարունակվել են։