Home / Հայաստան / ԼՂ վարչապետը տարհանված բնակչությանը կոչ է անում վերադառնալ

ԼՂ վարչապետը տարհանված բնակչությանը կոչ է անում վերադառնալ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Շուշի և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտ շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ, հայտնել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,֊ ասել է Հարությունյանը՝ պնդելով, որ բնակչության խնդիրները «գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել»։ 

Վարչապետը նաև հավաստիացրել է, որ համայնքներում վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում է տրամադրվելու։ Այնպես որ, հավելել է նա, «անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին»։

Լուսանկարը՝ Artsakhpress գործակալության