Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններում չի առաջադրվելու․ նրա փոխարեն, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, ով արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ։
ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես, թերթի փոխանցմամբ, նա նաև Երևանի ավագանու անդամ է։ Բացի այդ, Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել։ «Մասնավորապես, մի քանի օր առաջ նա էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց բուհի ուսման վարձը վճարել։ Նկատեցի՞ք՝ իշխանությունների երևականությունը գումար բաժանելուց այն կողմ չի անցնում»,֊ եզրափակում է «Ժողովուրդ»֊ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։