Այս տարվա հունվարից թոշակի տարիքի հասած դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն սկսեցին աշխատանքից մի քանի ամիս կամ մեկ տարի շուտ ազատվել և թոշակի անցնել, քանի որ քսան և ավել տարվա ստաժ ունեցող դատախազները և դատավորները մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։
«Պարզվում է՝ համակարգից շարունակվում են ազատումները բարձր թոշակի համար։ Օրերս սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ում քննվող քրգործերի վարչության պետ Արթուր Գոյունյանը՝ հանուն բարձր թոշակի»,֊ գրում է թերթը։
«Ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ առաջիկայում սեփական դիմումով իրենց պաշտոններից կազատվեն նաև մի շարք տարածքային դատախազներ։