Որոշ նախարարություններում աշխատակազմի վրա քիչ մեքենաներ են բաշխված, բայց գտնվել են «շուստրի» նախարարներ, որոնք ենթակա հիմնարկների մեքենաները բաշխել են իրենց «լյուբիմչիկներին», ինչը նախարարության բալանսում գրանցված չէ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ դրա արդյունքում բյուջեի վրա մեծ բեռ է առաջացել։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ շուրջ 3 ամիս է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը նախարարություններում ծառայողական մեքենաների պարկն է ուսումնասիրում։ Դեռևս անցած տարեվերջին՝ ավտոպարկի օպտիմալացման մասին հայտարարությունից հետո, գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել, թե որտեղ ինչքան կրճատումներ կարող են անել։
«Նախնական թվեր տվել են, բայց որոշ տեղերից ոչ ճիշտ ինֆորմացիա է փոխանցվել, ուստի վերահսկողականն այցի է գնացել․․․երեկ հայտարարվեց 700-ից ավելի մեքենաների կրճատման մասին, կառավարությունում մտածում են նորմատիվները խստացնելու մասին, որ ավտոպարկը կրկին չուռճացվի»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։