«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն (ԹԻՀԿ) գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երևանի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ ստացված ահազանգերի մասին:
Կազմակերպությունն իր դիմումում նշել է, որ դրամահավաքի մասին ահազանգեր են ստացվել Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցներում․ «Այս դպրոցներում յուրաքանչայուր ավարտական դասարանի կողմից տնօրենին տրվող գումարը կազմում է 20-30 հազար դրամ, իսկ դրամահավաքի մյուս գումարը հավաքվում է ուսուցիչների կողմից քննական առարկաները պարտադիր կամավոր կերպով անցկացնելու համար։ Մեծ է հավանականությունը, որ այս արատավոր երևույթը առկա է նաև հանրապետության մյուս դպրոցներում»։
ԹԻՀԿ-ն դիմելով ԿԳ նախարարին՝ խնդրել է փաստերը ստուգելու և մեղավորներին պատժելու համար միջոցներ ձեռնարկել։