Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր ուսումնասիրել է հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովայի վերաքննիչ բողոքն ու նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշում ընդունել, հայտնում է Turan գործակալությունը։
Հիշեցնենք՝ Իսմայիլովան Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 7,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2015 թվականի սեպտեմբերին։ Գերագույն դատարանի այսօրվա որոշմամբ՝ պատժաչափը կրճատվել է մինչև 5 տարի։