Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գիտնականների թիվը տարեցտարի աճում է, իսկ գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ համեմատելով վերջին մի քանի տարում գիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացած մարդկանց քանակը։
1994 թվականին Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր է ստացել ընդհանուր առմամբ 103 մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը արագընթաց տեմպերով աճել է՝ 1995 թվականին գիտության դոկտոր և թեկնածու են դարձել 152 մարդ, 1996-ին՝ 196, 1997-ին՝ 247 և այլն։ Արդեն 2003 թվականին գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թիվը 421 է, 2004-ին՝ 481, 2005-ին՝ 475։ 2009-ին հասել է 568-ի, 2010-ին՝ 539-ի, 2012-ին՝ եղել է 495, 2013-ին՝ 610, 2014-ին՝ 594, 2015-ին՝ 593։
«Եվ սա այն պարագայում, երբ մեր երկրում գիտության ցածր մակարդակի մասին հաճախ է բարձրաձայնվում, հանրությանը չեն ներկայացվում որոշակի գիտական արդյունքներ, խոսվում է խղճուկ ֆինանսական հնարավորություններից․․․ բայց, առկա իրավիճակով հանդերձ, գիտնականների թիվն ավելանում ու ավելանում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Գիտությունների թեկնածուների և դոկտորների վերաբերյալ վիճակագրություն