Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հրազենային վվնասվածք է ստացել 19-ամյա շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանը:
Ինչպես նշում է ՀՀ քննչական կոմիտեն, նախնական տվյալներով «Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով նա տեղում մահացել է»։
Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։