Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Վուսալ Ալիևը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5֊ին, ժամը 12։30֊ի սահմաններում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ճակատում սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանի ռազմա֊քաղաքական ղեկավարության վրա», ֊ ասված է հաղորդագրության մեջ։