«Նուբարաշեն» ՔԿՀ֊ի բժիշկները հուլիսի 8-ին քանդել են կալանավորի աչքերի կարերը։ Վերջինս աչքերը կարել էր հուլիսի 6-ին ի նշան բողոքի իր դեմ հարուցված քրեական գործի դեմ։
Tert.am–ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշել է, որ կալանավորի հետ աշխատել են հոգեբանները, որից հետո կարերը քանդել են նրա համաձայնությամբ: Դատապարտյալը պահանջել է, որ իր անունը չհչապարակվի։
Ղլեչյանը չի պատասխանել կայքի այն հարցին, թե արդյոք քրգործով քննիչը կամ դատախազը տեսակցել են բողոքող կալանավորին։
Կալանավորը բողոքում է իր դեմ հարուցված Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրգործից, որի վերաբերյալ դեռ վճիռ չի կայացվել։