Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի հարավում՝ Մեղրիի մոտ, բռնկված հրդեհը մարվել է այսօր առավոտյան 07։42-ին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Այդ ընթացքում այրվել է 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Հրդեհի մարման աշխատանքների մասնակցել են հարակից գյուղերի բնակիչները, 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից: Հրդեհի մասին ահազանգը ստանալու պահից մինչև այն մարելն անցել է մոտ 41 ժամ։