Home / Հայաստան / ՊՊԾ գունդը գրավածները մտահոգված են. շենքի մոտ ոստիկաններ են կուտակվում

ՊՊԾ գունդը գրավածները մտահոգված են. շենքի մոտ ոստիկաններ են կուտակվում

Հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գնդի մոտից հեռացվել են բժիշկները և ոստիկանական կուտակումներ են առաջացել: «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սա մտահոգեցնում է:

Այս մասին gala.tv-ի հետ զրույցում ասել է ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Նա ասել է, որ, չնայած ցուցարարների հետ ոստիկանության բախմանը, ՊՊԾ շենքում գիշերը հանգիստ է անցել, սակայն ունեն սննդի խնդիր, քանի որ արդեն  երկրորդ օրն է իրենց սնունդ չի փոխանցվում:

«Մեր մոտ գիշերը խաղաղ է անցել, բայց բժիշկներին տարան, էլ բժիշկ չեն ուղարկում, փոքր քանակությամբ սնունդ ու սիգարետ էին ուղարկում, դա էլ արդեն չեն ուղարկում արդեն երկրորդ օրն է, ու հասկանալի է, որ եթե բժիշկներին տանում են, այլևս սնունդ չեն բերում ու սեղմում են օղակը, նշանակում է, որ հատուկ գործողության են պատրաստվում, ընդ որում, եթե տարածքից բժիշկներին են հանում, ուրեմն չթույլատրված մեթոդներով հատուկ գործողություններ պետք է կատարեն, հիմա այս պահին պարիսպների տակ արդեն կուտակված ոստիկանական ուժեր կան», – ասել է Ավետիսյանը: