Home / Հայաստան / Ոստիկանները բերման են ենթարկում «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին

Ոստիկանները բերման են ենթարկում «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին

Այսօր 16:00- սահմաններում ԱԱԾ-ի աշխատակիցները գնացել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան՝ ծանուցմամբ բերման ենթարկելու: Այս մասին ֆեյբուքյան էջում հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը: Այս պահի դրությամբ այլ տեղեկություններ հայտնի չեն:

Հուլիսի 21-ին ոստիկանները բերման էին ենթարկել հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանին (լուսանկարում) եղբորը՝ Արարատ Խանդոյանին: Hetq.am-ը գրում է, որ նրան տարել են Ազատության հրապարակի հարակից սրճարաններից մեկից:

Aravot.am փոխանցմամբ՝ Ոստիկանական բաժանմունք դիմած Խանդոյանների մորը՝ տիկին Ռիմային, վախեցրել են` ասելով, թե մի որդուն, որն այս օրերին պարեկապահակային գունդը գրավված անձանց թվում է, ցմահ դատելու են, իսկ Արարատին տասը տարի են տալու: