Վերահսկիչ պալատն ապրիլի 3-ից 9-ը Երևան-Մյունխեն չվերթի 1 Էկոնոմ դասի ավիատոմսի համար վճարել է 640.000 դրամ կամ 1330 դոլար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ օգոստոսի 13-20-ի նույն երթուղու համար տոմսն արժի 415-450 դոլար կամ 200 -220 հազար դրամ։
«Ընդ որում, այս ընթացքում ավիատոմսերն ավելի թանկ արժեն, քան ապրի|ին, քանի որ հիմա տուրիստական թեժ շրջան է։ Իսկ թե ինչու է ՎՊ-ն նման թանկ տոմս գնել, կարելի է ենթադրել կամ բիզնես դասի տոմս է գնվել, բայց ձևակերպվել է որպես էկոնոմ դասի, կամ էլ տոմսը վաճառող գործակալության հետ որոշակի ստվերային գործարքի մեջ են մտել։ Եվ սա այն դեպքում, երբ ՎՊ-ն ինքն է ստուգում, բացահայտում և հրապարակայնացնում այլ գերատեսչությունների ուռճացված ծախսերն ու գնումները»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում