Օգոստոսի 16-ին՝ 04։00-ի սահմաններում, անծանոթ մարդիկ ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գարիկ Գալստյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»։
Համաձայն նախաձեռնության, անծանոթ տղաներ կանգնել են Գալստյանի պատուհանի տակ և հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Գալստյանին դուրս են կանչել խոսելու: Նրանք նախաձեռնության անդամին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «Սասնա ծռեր» խմբին:
«Գարիկը պատասխանել է, որ նրանք հերոսներ են: Այդ պահին անծանոթները սկսել են նրան ծեծի ենթարկել և փորձել են դանակահարել: Գալստյանը ձեռքով խոչնդոտել է և դրանից վնասվել է նրա ձեռքը:
Գարիկը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը:
Փաստորեն, բռնությունները «Սասնա ծռերի» համակիրների հանդեպ շարունակվում են թաղային խուժանի ձեռքով: Լրատվականներին և իրավապաշտպաններին խնդրում ենք անհապաղ զբաղվել այս գործով, քանի որ այն կարող է շարունակական բնույթ կրել «Սասնա ծռերի» համակիրների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Գարիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից