հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կանխվել է ՌԴ֊Հայաստան գազատարի պայթեցումը, պնդում են վրաստանցի ուժայինները

Կանխվել է ՌԴ֊Հայաստան գազատարի պայթեցումը, պնդում են վրաստանցի ուժայինները

Վրաստանում ահաբեկչություն է կանխվել, հայտնում է երկրի Պետական անվտանգության ծառայությունը։ Բերման է ենթարկվել 7 մարդ, այդ թվում` Փոթի քաղաքի ոստիկանության պարեկային ծառայության մեկ աշխատակից։ Ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու» մեջ։

Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կասկածյալները մտադիր էին պայթեցնել Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազատարի՝ վրաստանյան Սագուրամո գյուղում գտնվող հատվածը։ Նախաքննության տվյալներով՝ «իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով, խմբի անդամներն օգոստոսի 20֊ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառային զանգված, որտեղ գտնվում էր նրանց զինամթերքի պահուստը»։

Տվյալ վայրից առգրավվել է 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, պայթուցիկների պատրաստման համար նախատեսված 2 տեսակի լար, 5 միավոր կապսուլ֊դետոնատորներ, ինչպես նաև՝ ինքնաձիգներ ու այլ զինամթերք։

Պաշտոնյաների պնդմամբ, ձերբակալվածներից մեկի անձնական համակարգչում ուժայինները հայտնաբերել են ծրագրվող ահաբեկչության վայրերի մասին տեղեկություն։