Երեկ երեկոյան՝ 20։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցերից մեկում համազգեստի միջոցով կախված վիճակում հայտնաբերվել է Գագիկ Բունիաթյանի դին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից։
Մահվան հանգամանքների և շարժառիթների մասին որևէ տեղեկություն դեռևս չեն հայտնում։
Բունիաթյանը պատիժը կրում էր 2012 թվականից։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման 175-րդ հոդվածի 2-րդ (ավազակություն), 112-րդ հոդվածի 1-ին (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 165 -րդ հոդվածի 1-ին (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) և177-րդ հոդվածի 2-րդ մասերով (գողություն):