Home / Բանակ / Լեռնային Ղարաբաղում զինվորը մահացել է հակառակորդի գնդակից․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում զինվորը մահացել է հակառակորդի գնդակից․ պաշտոնական

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, մահացել է 1997 թվականին ծնված զինծառայող Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության, Խաչատրյանը մահացել է Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից։

Պաշտոնական աղբյուրը այլ մանրամասները չի հայտնում։