հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀԿ֊ների մասին օրինագծի քննարկումը վերածվեց հոմոֆոբիայի մրցույթի

ՀԿ֊ների մասին օրինագծի քննարկումը վերածվեց հոմոֆոբիայի մրցույթի

Այսօր ԱԺ֊ում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հոմոֆոբ հայտարարություններ էին հնչեցնում։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախագծի փաթեթը ներկայացնելիս, նշել է, որ օրինագծի մշակման ժամանակ սկզբունքը մեկն է եղել՝ «անհարկի չմիջամտել քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը, միևնույն ժամանակ ձեռքը պահել զարկերակին, երբ պետք է»: Որպես կարևոր փոփոխություն Հովհաննիսյանը նշել է, որ ՀԿ-ներին հնարավորություն է տրվելու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և հասարակական կազմակերպությունը կարող է տնօրինել իր գույքը և գործունեության արդյունքները:

Օրենքի քննարկման ժամանակ խոսք վերցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով առաջարկեց «եվրոպական օրինակը չդարձնել իդեալ»:

«Հակառակ դեպքում՝ գեյ-շքերթներ կունենանք փողոցներում: Ես այդպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել», ֊ հայտարարեց նա։

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խմբակցություն․ «Դա մեզ չի սպառնում: Մեր հասարակության մասին մեծ կարծիք ունեմ ես և կարծում եմ՝ գոնե մեր դահլիճում գտնվողները չեն ողջունում զանազան գունավոր շքերթները»:

Արփինե Հովհաննիսյան․ «Ես չէի ակնկալում, որ սա կհանգեցնի տարբեր տեսակի փոքրամասնությունների ողջունմանը կամ՝ ոչ»:

Լևոն Մարտիրոսյան, ՀՀԿ խմբակցություն․ «Ես դեմ եմ գեյ-պարադներին առհասարակ, Հայաստանում՝ մասնավորապես: Մի անեկդոտ հիշեցի․ որոշվում ա գեյ պառադ անցկացնել, բայց ժամանակի խնայողության պատճառով որոշվում ա այն անցկացնել տրավմատոլոգիայի բաժանմունքի մոտ, որ այդ ծեծված գեյերին արագ հացնեն բժիշկների մոտ»:

Անեկդոտից հետո դահլիճում սկսեցին ծիծաղել: