Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։