Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողն այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին, կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է News.am։ Կայքը չի նշում վիրավորվածի անունը։ Նա ՌԴ քաղաքացի է։
«Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի և Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ», – գրում է կայքը։
Ոստիկանությունից News.am-ին հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։