Անհայտ տղամարդը երկուշաբթի առավոտյան՝ ժամը 07։05֊ի սահմաններում, Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հեռուստառադիոընկերության տարածքում մարդ է պայթեցրել ինքն իրեն․ ակնհայտ երևում էր, որ նրա մոտ ռումբ կար։ Նա, հավանաբար, մենակ չի եղել։ Այժմ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ․ գործի են դրվել Աբխազիայի բոլոր ուժային կառույցները»,֊ հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ասլան Կոբախիան՝ հավելելով, որ «ահաբեկիչը մարզահագուստ էր կրում, 30֊35 տարեկան էր»։
Միևնույն ժամանակ, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան չի շտապում տեղի ունեցացն ահաբեկչություն որակել։ «Եկեք սպասենք հետաքննության արդյունքներին։ Դեռևս նույնիսկ տղամարդու ինքնությունը չի պարզվել»,֊ «Ինտերֆաքս»֊ի հետ զրույցում ասել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան, իր հերթին, հայտարարել է, որ «պայթուցիկ սարքը հավասար է եղել 150-200 գրամ տրոտիլի հզորության՝ հագեցած խոցող տարրերով»։ Աբխազական ուժայինների վերջին տվյալներով, պայթյունի պահին տղամարդը նստած է եղել հեռուստաընկերության շենքի դիմացի նստարանին։