ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները 9 ամսվա ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ երկու միլիարդ դրամով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ կապված երեք խոշորագույն ընկերությունները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ երկու միլիարդ դրամով։
Խոսքը «Ալեքս Գրիդ», «Նատալի ֆարմ» և «Ա և Գ» ընկերությունների մասին է։ Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում՝ այս երեք ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ և տուրք, իսկ այս տարի միայն 14.9 միլիարդ։ Ուշագրավ է, որ նշված ընկերություններն այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը։ Օրինակ, օղիների կեղծմամբ զբաղվող «Ա և Գ»–ն այս տարի ահռելի քանակությամբ վիսկի է արտահանել»,- նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում