հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ի և ՀՎԿ֊ի քվեաթերթիկները նշումով են․ Գլխավոր դատախազություն դիմում է ներկայացվել

ՀՀԿ֊ի և ՀՎԿ֊ի քվեաթերթիկները նշումով են․ Գլխավոր դատախազություն դիմում է ներկայացվել

Այսօր անցկացվող Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներն արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որն էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից։

Այս մասին գրել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ նման գծանշում առկա է եղել նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակացության քվեաթերթիկների վրա, իսկ Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում է եղել և՛ «Հայկական վերածնունդ» կուսակացության, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկների վրա:

Խախտումների վերաբերյալ մի քանի կազմակերպություններ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամները, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և Գորիսի մամուլի ակումբը, էլեկտրոնային փոստով դիմում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: