Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլին կոչ է արել Սուխումին հռչակել Վրաստանի մայրաքաղաք։ Այս մասին ասված է նրա՝ Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի Աբխազիա կատարած այցի վերաբերյալ հայտարարության մեջ։
«Բռնազավթված իշխանության միջոցով օլիգարխ Իվանիշվիլին գործի է դրել Վրաստանը Ռուսաստանին վաճառելու եզրափակիչ փուլը։ Ռուսաստանի արգործնախարարը երեկ Սուխումիում պաշտոնապես բացեց դեսպանության գրանդիոզ շենքը։ Մինչ այդ, առանց Մոսկվայի համար որևէ խնդիրների, Վրաստանում կանգնեցվեցին ցանկապատեր, երկիրը լցվեց զավթիչների ռազմակայաններով։ Անջատողականների զինված ուժերը, հատուկ ծառայություններն ու մաքսատները միավորվեցին Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ։ Արմատախիլ են արվում պատմական վրացական տեղանունները։ Եթե այս դավաճանական քաղաքականությունը շարունակվի, մենք վերջնականապես կկորցնենք Աբխազիան ու Ցխինվալի տարածաշրջանը։
Այս մասին խոսելը դժվար է, բայց չխոսելն էլ հանցագործություն է։
Անհրաժեշտ է բոլոր ճակատներով հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկել։ Խորհրդարանին կոչ եմ անում արտահերթ նիստ հրավիրել ու Սուխումին սահմանադրորեն հռչակել միասնական Վրաստանի մայրաքաղաք։ Սրա նախադեպը Երուսաղեմն է, որը մինչև ամբողջական վերադարձը՝ երկար տարիներ, միայն դե֊յուրե է կոչվել Իսրայելի մայրաքաղաք, ու այդ գործընթացն ավարտվեց հրեա ժողովրդի հաղթանակով»,֊ Նատելաշվիլիի հայտարարությունը փոխանցում է Georgia Online կայքը։