ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Գրիշա Կարապետյանն ինքնասպան է եղել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Դեպքը տեղի էր ունեցել երեկ՝ 10։30-ի սահմաններում, մարտական դիրքում։ Պաշտոնական վարկածի համաձայն, Կարապետյանն իր վրա կրակել է իրեն ամրակցված ինքնաձիգով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Ավելի վաղ Քննչական կոմիտեում նույն հոդվածով քրեական գործ էր հարուցվել մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան դեպքի առթիվ։
1998 թվականին ծնված Արշակյանը Բյուրեղավանից էր։ Ինչպես Epress.am֊ի հետ զրույցում հայտնել են Բյուրեղավանի համայնքապետարանից, նա միակողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մոր և եղբոր հետ։